Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կնոջ առևանգման գործով ձերբակալվել է Ոսկեպարի բնակիչ

Կնոջ առևանգման գործով ձերբակալվել է Ոսկեպարի բնակիչ
09.09.2024 | 15:00

Ոսկեպարից տեղեկացա, որ Երևանում առևանգված՝ ԱՄՆ-ում հայտնի գործարարի կնոջ գործով ձերբակալվել է Ոսկեպարի բնակիչ, նախկինում դատված տղամարդ։ Վերջինիս մոտ է եղել Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող չգործող ճաշարանի բանալին, ուր պահվել է Երևանում առևանգված կինը։

Քրեական հետախուզության աշխատողները 2 օր առաջ գնացել են Ոսկեպար գյուղ։ Զննելով Սարիգյուղում և Բաղանիսում տեղակայված տեսախցիկները` իրավապահները պարզել են, որ առևանգված կնոջը տեղափոխող ավտոմեքենան Ոսկեպար է հասել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 14690

Մեկնաբանություններ